Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 32-Ա
 

Զեկ. ՄԽԻԹԱՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱԼՎՈՐԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԵՆԵՐԱ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը, Վեներա Հարությունյանի  դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան  համայնքի ղեկավարի առաջարկությունը․

1․ Վեներա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 04-091-0121-0008 կադաստրային ծածկագրով 0,2994 հա-ից (վկայական՝ 26092024-04-0096 տրված 26 սեպտեմբեր 2024 թվական) նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,0492 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի գործառնական նշանակության հասարակական կառուցապատման հողերի։

2․Վեներա Հարությունյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է համապատասխանաբար 107200 (մեկ հարյուր յոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, վճարման ժամկետ սահմանել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում։

3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության  փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner