Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 մայիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի բ) ենթակետով և 3-րդ կետով, հիմք ընդունելով Գևորգ Մյասնիկի Թորոսյան ԱՁ-ի կողմից կատարված չափագրությունը` չափագրման ծածկագիր 2025HUG48V, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 07-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-07052025-04-0019 և հաշվի առնելով «Նոթի» ՍՊԸ լիազորված անձ Արսեն Բաղդասարյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1.  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի 2 շինություն հասցեում գտնվող  «Նոթի» ՍՊԸ-ին՝  տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան  /ծնված 05/02/1981 թ․/, սեփականության իրավունքով պատկանող 0,2 հա / կադաստրային ծածկագիր 04-036-0294-0009/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում կառուցված 121,22 քմ գյուղատնտեսական վերամշակման արտադրամասից 35,4 քմ-ը համարել որպես բնակավայրերի բնակելի տուն։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 17-ի N 170-Ա և 2025 թվականի ապրիլի 29-ի N 315-Ա որոշումները։
  3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ժենյա Հակոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner