|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 փետրվարի 2025 թվականի N 57-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Բաղրամյան համայնքի գլխավոր հատակագծի նախագիծը (գոտեվորման նախագիծը) հաստատելու մասին» N 20-Ա որոշումը, «ԱՐՏՊՐՈՋԵՔՏ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 18-ին կատարված փաստացի չափագրությունը և Սոնյա Պնդուկյանի 2025 թվականի հունվարի 30-ի N 08 դիմումը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղում գտնվող Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 04-036-0022-0060-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 87,4 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման հողերի:
- Փոփոխված 87,4 քառակուսի մետր հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|