Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 29-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-29052025-04-0040․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 06-ի N 152-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1)Որոշման մեջ 1-ին կետում հանել «Սեդա Մաթևոսի Գալոյանին» բառերը։
2․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարան համայնքի ղեկավարի 2021 թվականի օգոստոսի 03-ի N 34 որոշումը։
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: