Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,Սերյոժա Դեմիրչյանիի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Սերյոժա Դեմիրչյանի սեփականությունը հանդիսացող, 04-089-0015-0017 կադաստրային ծածկագրով 0,16 հա (վկայական 28032023-04-0043 տրված 28 մարտ 2023 թվական) նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության արոտավայր, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,0102 հա և 0,0157 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի գործառնական նշանակության բնակելի կառուցապատման հողերի։
2.Սերյոժա Դեմիրչյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է համապատասխանաբար 33650 և 51800 ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |