Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1.Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող, 04-029-0032-0036 կադաստրային ծածկագրով 2,93064 հա գյուղատնտեսական գործառնական նշանակության այլ հողատեսքը, որը ներառված է «ԱՐՄԱՎԻՐ-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում, Բաղրամյան գյուղի գոտևորման «ԳՕԳ-Օ» գոտում նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական ընդերքի օգտագործման հողերի նշանակության։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |