Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 34-Ա
 

Զեկ. ՄԽԻԹԱՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂԲԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԱԳՐՈՖԻԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈԻԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  31-րդ կետով և հիմք  ընդունելով «ԱԳՐՈՖԻԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա․ Եսոյանի կողմից լիազոր ներկայացուցիչ Արսեն Բաղդասարյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․

1․ «ԱԳՐՈՖԻԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  թիվ 21112024-04-0067 վկայական, տրված՝ 21 նոյեմբերի 2024թ․/04-054-0111-0120 կադաստրային ծածկագիր/ 237,2921 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության (որից՝ 199-2921 հա այլ հողատեսք, 38 հա վարելահող) 38 հա գյուղատնտեսական նպատակային  նշանակության վարելահողից 8․6569 հա փոփոխել «ջրային հողերի» նպատակային նշանակության հողերի՝ ոռոգման համար 97000 մետր խորանարդ ծավալով 2 ջրավազան կառուցելու նպատակով։

2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության  փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner