Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N42 ակտը և <Նոթի>ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյանի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայր Երևանյան 2 հողամաս հասցեում գտնվող <Նոթի>ՍՊԸ-ին, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-036-0297-0009, վկայական՝ N 20062023-04-0108 տրված է 20 հունիսի 2023 թվականին/ հողամասում կառուցված 35,430մ*10,06մ չափերի գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների շահագործման համար, <Նոթի> ՍՊԸ-ին՝ տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2. <Նոթի>ՍՊԸ-ն՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054194 հաշվեհամարին վճարել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: