Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Մովսես Վիլհեմի Գրիգորյանի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Մովսես Վիլհեմի Գրիգորյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Մովսես Վիլհեմի Գրիգորյանին սեփակնության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայր /կադաստրային ծածկագիր 04-096-0004-0032, վկայական՝ 14052019-04-0040 տրված է՝ 14 մայիս 2019 թվականին/ հասցեում 8մ*25մ չափերի հասարակական նշանակության շինության կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Մովսես Վիլհեմի Գրիգորյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|