Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 162-րդ, 163-րդ հոդվածներով, 169-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 18-րդ կետով․
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանին տրամադրել 2023 թվականի ամենամյա արձակուրդից մաս՝ 4 աշխատանքային օր տևողությամբ, 2025 թվականի մարտի 18-ից 21-ը ներառյալ։
2․ Շանթ Առաքելյանի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանին։
3․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ալավերդի Կարապետյանին՝ կատարել ամենամյա արձակուրդի համար վճարում։
4.Շանթ Առաքելյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի մարտի 24-ից։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: