Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Ալթուն Մամոյանի 2025 թվականի մայիսի 07-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Ալթուն Մամոյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) -Ալթուն Մամոյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Վանանդ բնակավայր Պ. Սևակի փողոց 83 բնակելի տուն /կադաստրային ծածկագիր՝ 04-089-0007-0003/ հասցեում, 14.8*5.2մ բնակելի տան վերակառուցում ընդլայնում, 27.52գծմ չափերի պարիսպի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Ալթուն Մամոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Ալթուն Մամոյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|