Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 հունիսի 2025 թ.

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման N 2 հավելվածի 1.2.1 կետերով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1.  Հաստատել՝

1)      Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Բաղրամյան համայնքի Աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն N 1 հավելվածի

2)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Բաղրամյան Համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերները՝ համաձայն N 2 հավելվածի

3)      Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Բաղրամյան համայնքի Աղետների ռիսկի կառավարման միջոցառումների օրացույցը՝ համաձայն N 3 հավելվածի

4)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Բաղրամյան համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N 4 հավելվածի

5)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Բաղրամյան համայնքի ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեման՝ համաձայն N 5 հավելվածի

6)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Բաղրամյան համայնքի  բնակչության տարահանման ժամանակը՝ համաձայն N 6 հավելվածի

7)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Բաղրամյան համայնքի  ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների՝ համաձայն N 7 հավելվածի։

2.   Սույն որոշման 1-ին կետով հավելվածները հաստատվում են երեք տարի ժամկետով:

3.   Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման ժամանակ` սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատվող N 7 հավելվածում ներառված միջոցառումներից որևէ երեքն իրականացնելու դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:

4.  Որոշումն ուժի մեջ է ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner