Այսօր: Շաբաթ, 31 Մայիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 52-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 52-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱԿԵՐՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱՎԱՍԱՐԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը, Նավասարդ Մուրադյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան  համայնքի ղեկավարի առաջարկությունը․

Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ Նավասարդ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող 04-061-0151-0057 կադաստրային ծածկագրով (վկայական՝ տրված 10 հունվարի 2025 թվական) նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական գործառնական նշանակության այլ հողատեսքը, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,07 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողերի։

2․Նավասարդ Մուրադյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 360400 (երեք հարյուր վաթսուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։

3․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության  փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -11

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner