Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը, Լուսինե Մուրադյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Լուսինե Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0015-0080 կադաստրային ծածկագրով 0,122 հա-ից (վկայական՝ 28112024-04-0053 տրված 28 նոյեմբեր 2024 թվական) նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,122 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի գործառնական նշանակության բնակելի կառուցապատման հողերի։
2․Լուսինե Մուրադյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է համապատասխանաբար 410700 (չորս հարյուր տաս հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ, վճարման ժամկետ սահմանել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում։
3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |