Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 11-ի N ՇՍՏ/324/16372-25 ակտը և «ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ»ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Աբրահամյանի 2025 թվականի հունիսի 25-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայր 4 հողամաս հասցեում գտնվող «ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ»ՓԲԸ-ին, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-091-0103-0020, վկայական՝ N 06032025-04-0006 / հողամասում 96000խմ ջրամբարի և 24մx10մ պոմպակայանի շինությունների շահագործման համար, «ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ»ՓԲԸ-ին տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2.«ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ»ՓԲԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: