|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հուլիսի 2024 թվականի N 79-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱԼԱՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ՝ ՄԱՐԻՆԵ ԱՎԹԱՆԴԻԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղականինքնակառավարմանմասին» 18-րդհոդվածի 1–իմասի 31–րդ կետով, և հիմքը դունելով Դալարիկ բնակավայրի բնակիչ՝ Մարինե Ավթանդիլի Խաչատրյանի դիմումը և Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Մարինե Ավթանդիլի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29062023-04-0020 վկայական /29 հունիսի 2023թ․04-036-0003-0024 կադաստրային ծածկագրով 1,50 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից՝ 0,2774 հա-ն, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղարտադրական գործառնական նշանակության հողերի, գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
- Առաջարկել համայնքի ղեկավարին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -11 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ | Դեմ -1 ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|