Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականությունը համարվող, Վանանդ գյուղի Պ․Սևակ փողոցի 4/1 հասցեում գտնվող, 04-089-0003-0022 կադաստրային ծածկագրով, 0․8647 հա մակերեսով /նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման/, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվությունբ) տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ կառավարության 2023թվականի նոյեմբերի 30-ին N2093–Ն որոշման շրջանակներում Վանանդ բնակավայրում դպրոց կառուցելու նպատակով։
2․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: