Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով,Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7- թիվ 20-Ա որոշումով և հիմք ընդունելով սոփականատերեր Արմեն Մակարյանի և Հրայր Գրիգորյանի կողմից լիազորված անձ Ալբերտ Էլոյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1.Արմեն Մակարյանին (1/2) և Հրայր Գրիգորյանին (1/2) սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19062023-04-0042 վկայական / 19 հունիսի 2023թ․/ 04-022-0102-0084 կադաստրային ծածկագրով/ 29,2025 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողիցից 0,8301 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել արդյունաբերական,ընդերքօգտագործման, և այլ արտադրական գյուղարտադրական նպատակային նշանակության հողերի գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսության պտուղ բանջարեղենի սառնարանային պահպանություն/կառուցապատման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |