Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2495
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 57-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 57-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՄԵՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԻՏԱԼ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՍՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը, Տիտալ Սուրենի Հասոյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան  համայնքի ղեկավարի առաջարկությունը․

Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է՝

 

 

1․ Տիտալ Հասոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-022-0005-0050 կադաստրային ծածկագրով 0,30158 հա-ից (վկայական՝ թիվ 18112024-04-0069 տրված 18 նոյեմբեր 2024 թվական) նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,30158 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի։

2․ Տիտալ Հասոյանին համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է համապատասխանաբար 656850 (վեց հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, վճարման ժամկետ սահմանել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում։

3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության  փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -11

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner