Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Ագրոֆիլդ»ՍՊԸ-ի տնօրեն՝ Ա. Եսայանի 2025 թվականի հունիսի 19-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «Ագրոֆիլդ»ՍՊԸ-ին՝ տնօրեն Ա. Եսայան, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Կողբավան Արմավիր-Բագարան խճուղի 2 հողամաս հասցեում/կադաստրայի ծածկագիր՝ 04-054-0111-0133, վկայական՝ 15052025-04-0053/ 97000խմ ծավալով գեոմեմբրանով ջրամբար, պոմպակայան կառուցելու աշխատանքներ կատարելու համար։
2.Իրավաբանական անձ Ագրոֆիլդ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Ա. Եսայան, շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Ագրոֆիլդ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Ա. Եսայան, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Ագրոֆիլդ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Ա. Եսայան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 7000 000(յոթ միլիոն) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: