Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Դավիթ Բաղդասարի Մնացականյանի թիվ 267 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա գյուղում գտնվող Դավիթ Բաղդասարի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող 24.0 հա /կադաստրային ծածկագիր` 04-019-0115-0005/ հողատարածքից /արոտավայր/ 12.31448 հա հողատարածքը ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի`/ սալորենի` 7.79007հա, նշենի` 0.99308հա,դեղձենի` 1.37471հա, ծիրանենի` 2.15661հա/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: