Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով էմիլ Հակոբի Հակոբյանի 2025 թվականի հունիսի 19-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի էմիլ Հակոբի Հակոբյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - էմիլ Հակոբի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Դալարիկ բնակավայր Երիտասարդական փողոց 8 /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0013-0005, վկայական 07062022-04-0022 / հասցեում, բնակելի տան վերակառուցման 192քմ, նկուղի 54քմ, ծածկոցի 54քմ, օժանդակ շինության 56,4քմ, լողավազանի 16քմ, պարիսպի 11,4քմ կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- էմիլ Հակոբի Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- էմիլ Հակոբի Հակոբյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|