Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.Բաղրամյան համայնքի սեփականությունն համարվող
ա) Արտամետ գյուղում 0,3827 հա գյուղատնտեսական նշանակության Այլ հողատեսք ,ծածկագիր 04-022-0114-0014,
բ) Երվանդաշատ գյուղում 1,1444 հա գյուղատնտեսական նշանակության Այլ հողատեսք,ծածկագիր 04-041-0219-0046,
գ) Լեռնագոգ գյուղում 1,83491 հա էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության կոմունալ ենթակառուցվածքների,ծածկագիր 04-045-0109-0152,
դ) Լեռնագոգ գյուղում 1,07783 հա արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ 04-045-0109-0088,
հողամասերը աճուրդային եղանակով օտարել:
2.Լոտի չափը սահմանել 0,01հա-20.0 հա:
3.Հողամասերը վաճառել գյուղատնտեսական և այլ գործունեություն ծավալելու նպատակով:
4. Լոտերի մեկնարկային գինը սահմանել
Լոտ 1.Ծածկագիր 04-022-0114-0014, 0,3827 հա գյուղատնտեսական նշանակության Այլ հողատեսք մեկնարկային գինը` 34 000 ՀՀ դրամ;
Լոտ 2.Ծածկագիր 04-041-0219-0046, 1,1444 հա գյուղատնտեսական նշանակության Այլ հողատեսք մեկնարկային գինը` 102 000 ՀՀ դրամ;
Լոտ 3.Ծածկագիր 04-045-0109-0152, 1,83491 հա էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության կոմունալ ենթակառուցվածքների մեկնարկային գինը` 5 200 000 ՀՀ դրամ;
Լոտ 4.Ծածկագիր 04-045-0109-0088 1.0783 հա արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ մեկնարկային գինը՝ 3 100 000 ՀՀ դրամ։
5.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործողությունները:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: