|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հոկտեմբերի 2024 թվականի N 924-Ա |
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՆՈՒԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Լուսինե Մանուկի Մանուկյանի 2024 թվականի հոկտեմբերի 09-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Քարակերտ Կոմիտասի փողոց, 1 հասցեում գտնվող Լուսինե Մանուկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 04-096-0034-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 209,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով համաձայն համապատասխան որակավորում ունեցող ԱՐՏՊՐՈՋԵՔՏ ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024HQXFN4
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քմ-ի համար կազմում է 743.0 (Յոթ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 155600 (Մեկ հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|