Այսօր: Կիրակի, 14 Հուլիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 076-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ,29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով  և հիմք ընդունելով  Բաղրամյան համայնքի  ավագանու 2022 թվականի մարտի  7-ի N 20-Ա  որոշումը,Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լեռնահատկացման ԱԿՏ N Լ-606 ,<<ՍԱՄ-ԿԱՐ-ՔԱՐ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Հովսեփյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

1.Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող, 04-041-0220-0034 կադաստրային ծածկագրով 4,7979 հա  նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական  նշանակության այլ հողատեսք, որը վարձակալության պայմանագրով տրված է <<ՍԱՄ ԿԱՐ ՔԱՐ>> ՍՊԸ-ին /պայմանագիր 2018 թվականի մարտի 6/ և ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝  նպատակային նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական,ընդերքի օգտագործման համար հողերի նշանակության։

2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի  նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:

3․Սահմանել որ

1) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900475057072 հաշվեհամարին.

2)  վարձակալության վճար է սահմանվում

 

      4,7979 հա հողամասի համար՝ տարեկան  576 000  ՀՀ  դրամ,

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner