Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արևադաշտ գյուղի հողի սեփականատեր Դավիթ Լավրենտի Թովմասյանի լիազորված անձ` Լենդրուշ Ենոքյանի թիվ 168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183 և 184 դիմումները`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում գտնվող Դավիթ Լավրենտի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող 44.33996 հա հողատեսքերը ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի՝ համաձայն հավելվածի ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: