Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Ս․ Շահումյան փողոց 14/1 հասցեավորմամբ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում 1985 թվականին ինքնակամ կառուցվել Է անասնաշենք և ավտոտնակ, որոնց մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սամսոն Թեմուրի Հարությունյանը (ծնված՝ 04/03/1960 թվական), ով 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով։
Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0123 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված անասնաշենքը և ավտոտնակը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20247SGKDB ծածկագրով, չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգ»-ի 2-րդ, 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգ»-ի 33-րդ կետի դրույթներով ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Ս․ Շահումյան փողոց 14/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 04-036-0010-0004-ի կողքը կադաստրային ծածկագրով 0,0123 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ 48,26 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 55,88 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական, դրանք համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականությունը։
- Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները և հողամասը գնման նախապատվության իրավունքով ( ուղղակի վաճառք ) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացնող անձ Սամսոն Թեմուրի Նազարեթյանին։
- Օրինականացված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|