Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 137-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Ալիկ Խաչատրյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 05-ի թիվ 0015)․
1․ Անհատ ձեռնարկատեր Ալիկ Խաչատրյանին տալ 2024 թվականի հունվարի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Բաղրամյան գյուղի Արարատյան փողոց, 3 հասցեում գտնվող հիմնական շինությունում (50 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկության նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Ալիկ Խաչատրյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475054061 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 36000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։