Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետով,հիմք ընդունելով Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի հողի սեփականատեր` Վահրամ Հովհաննիսյանի թիվ 613 դիմումը և Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Վահրամ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողատեսքը /կորիզավոր/ կադաստրային ծածկագիր` 04-061-0104-0009, 0,562 հա փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի /վարելահողի/ համաձայն հավելվածի։
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: