Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արփինե Էդիկի Սահակյանի 2025 թվականի հունիսի 10-ի թիվ 237 դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղում գտնվող քաղաքացիներ` Արփինե Էդիկի Սահակյանին (2/3) և Աստղիկ Վահանի Վահանյանին (1/3) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1.443 հա հողատեսքից`/ կադաստրային ծածկագիր 04-091-0180-0002/ 1.22576 հա-ը ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի՝ /նշենի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: