Այսօր: Կիրակի, 14 Հուլիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 139-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ԵՎ ԲԱԳԱՐԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԱՔՍ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏԵՐԻ ԱՓԱՄԵՐՁ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով, 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Բագարան գյուղի վարչական ղեկավար Ի․Գալոյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի և Երվանդաշատի գյուղի վարչական ղեկավար Շ․Մուրադյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի զեկուցագրերը, համայնքի ավագանին որոշում է․

1․Թույլատրել սանիտարական մաքրման նպատակով Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ վարչական տարածքում՝ Արաքս և Ախուրյան գետերի ափամերձ հատվածներում, կատարել մացառուտների, թփուտների, կոտրված և չորացած ծառերի ծառահատում։

2․Հատումից առաջացած փայտանյութը հաշվառել և հատկացնել Բագարան և Երվանդաշատ գյուղի բնակիչներին։

3․Որոշման կատարման հսկողությունը դնել Բագարան գյուղում՝ վարչական ղեկավար Ի․Գալոյանի, Երվանդաշատ գյուղում՝ վարչական ղեկավար Շ․Մուրադյանի վրա։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում արձակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner