Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնքի, Բաղրամյան բնակավայրի, Սարի թաղի 1-ին փողոցը վերանվանել Սարի թաղամաս 1-ին փողոց։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: