Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 2-րդ մասով. ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի և ղեկավարի տեղակալների կողմից համայնքի ընթացիկ աշխատանքները բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ և արդյունավետորեն կազմակերպելու և իրականացնելու փաստը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Համայնքի ղեկավարին և համայնքի ղեկավարի երկու տեղակալներին տրամադրել մեկ ամսվա պաշտոնային աշխատավարձի չափով պարգևավճար՝ որպես խրախուսում՝ համայնքի ընթացիկ ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալ-տնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման և իրացման գործընթացում ցուցաբերած անձնական մասնակցության և նախաձեռնողականության համար։
2․ Սույն որոշման ֆինանսական ծախսերը կատարել համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեում նախատեսված վարչական կառավարման ծախսերի հաշվին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։