Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունով և 26-րդ կետի 1-ին ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի կարիքների համար` Բաղրամյան համայնքի Արգինա և Դալարիկ բնակավայրերի ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և ինժեներաերկրաբանական հետազննման ծառայությունների մատուցման նպատակով ստեղծել ԱՄԲՀ-ԳՀԾԲ-24/24 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով՝ համաձայն հավելվածի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։