Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը, Ասլիկ Պետրոսյանի և Տիգրան Գրիգորյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1.Ասլիկ Պետրոսյանի և Տիգրան Գրիգորյանի սեփականության հանդիսացող 04-096-0004-0029 կադաստրային ծածկագրով 0,02125 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից, որը ներառված է «ԱՐՄԱՎԻՐ 1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում, 0,02125 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողերի։ 2․Ասլիկ Պետրոսյանը և Տիգրան Գրիգորյանը համայնքի բյուջե պետք է վճարեն հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 71700 ՀՀ դրամ, վճարման ժամկետ սահմանել որոշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |