Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Մելիք Հակոբի Տոնոյանի թիվ 221,224 և 225 դիմումները`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղում գտնվող Մելիք Հակոբի Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող 2.3592 հա հողատեսքերը ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի՝ համաձայն հավելվածի ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: