Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արմեն Նորիկի Թովմասյանի 2025 թվականի մարտի 10-ի թիվ 44 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող քաղաքացիներ` Արմեն, Տիգրան, Լիանա,Վարդուհի Թովմասյաններին և Գայանե Կոստանյանին ընդհանուր համասեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-096-0116-0088/ 1.0 հա հողատարածքը /վարելահող/ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` /ծիրանենի/ :
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: