Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 110-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Դավիթ Արտակի Ներսիսյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 30-ի թիվ 2488)․
Որոշում եմ՝
1․ Անհատ ձեռնարկատեր Դավիթ Արտակի Ներսիսյանին տալ 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի, Երևանյան խճուղի 5/2 հասցեում գտնվող ոչ հիմնական շինությունում (30 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկության նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Դավիթ Արտակի Ներսիսյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475056066 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 21000 (քսանմեկ հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։