Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը, Նավասարդ Մուրադյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Նավասարդ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող 04-061-0151-0063 կադաստրային ծածկագրով (վկայական՝ տրված 12 սեպտեմբերի 2025 թվական) նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական գործառնական նշանակության այլ հողատեսքը, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,0378 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողերի։
2․Նավասարդ Մուրադյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 194600 (մեկ հարյուր իննսունչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
3․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։