Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով  հիմք ընդունելով  Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի ապիրլի 14 թիվ 045-Ա որոշումը  ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. Տալ համաձայնություն 2019  թվականի օգոստոսի 30-ին Բաբկեն Գարոյանին վարձակալությամբ տրամադրված Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող,  Բաղրամյան համայնքի Բաղրամյան  գյուղում գտնվող գյուղատնտեսական  նպատակային  նշանակության վարելահող գործառնական նշանակության 1,4247 հա (կադ .  ծածկագիր 04-029-0101-0002) և 3,3 հա (կադ .  ծածկագիր 04-029-0101-0001)  հողամասերի նոր վարձավճարներ սահմանելու համար: 
2.Սահմանել, որ. 
1) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900475054079 հաշվեհամարին. 
2)  վարձակալության վճար է սահմանվում 
      1,4247 հա հողամասի համար՝ տարեկան  171 000  ՀՀ  դրամ, 
      3,3 հա հողամասի համար՝ տարեկան  397 000  ՀՀ  դրամ, 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |