Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Հայաստանի Էլեկրական Ցանցեր»ՓԲԸ-ի տնօրեն՝ Կարեն Հարությունյանի 2025 թվականի հունվարի 30-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «Հայաստանի Էլեկրական Ցանցեր»ՓԲԸ-ին՝ տնօրեն Կարեն Հարությունյան, տալ շինարարության թույտվություն Դալարիկ բնակավայր 5 հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0135-0121, վկայական 21082024-04-0068 տրված՝ 21.08.2024թվական/ հասցեում, ԼՏԵ-ի 10կՎ էլեկտրամատակարարման ցանցի անցկացման աշխատանքներ կատարելու համար։
2.Հայաստանի Էլեկրական Ցանցեր»ՓԲԸ-ն՝ տնօրեն Կարեն Հարությունյան, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
3.Հայաստանի Էլեկրական Ցանցեր»ՓԲԸ-ն՝ տնօրեն Կարեն Հարությունյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 6 000 (վեց հազար ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: