Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Պերֆեկտ Գարդեն»ՍՊԸ-ի 2025 թվականի հունիսի 23-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «Պերֆեկտ Գարդեն»ՍՊԸ-ին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - «Պերֆեկտ Գարդեն»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Դալարիկ բնակավայր 4 հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0135-0105/ հասցեում, 190․35x133.30մ չափերի գեոմեմբրանով ջրամբար , 18x36մ չափերիպոմպակայան կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- «Պերֆեկտ Գարդեն»ՍՊԸ-ն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Հարություն Յուրիկի Պետրոսյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|