Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով 29.05.2025 թվականին «ՍԱՎԱՏ» ֆրանսիական բռնցքամարտի հայկական ֆեդերացիայի նախագահ Գևորգ Թորոսյանի գրությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
1.Տալ համաձայնություն, որպեսզի «ՍԱՎԱՏ» ֆրանսիական բռնցքամարտի հայկական ֆեդերացիայի միջոցով 2025 թվականի հուլիսի 2-6-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք Սավատի աշխարհի Combat առաջնությանը մասնակցեն Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրից մարզիկ Գևորգ Հովհաննիսյանը, Լեռնագոգ բնակավայրից մարզիչ Գևորգ Թորոսյանը և Քարակերտ բնակավայրից՝ պատվիրակության ղեկավար Շանթ Պետրոսյանը։ Մրցաշարին մասնակցության ծախսերը՝ 1310 (հազար երեք հարյուր տասը) եվրոյի չափով (ըստ տվյալ օրվա եվրոյի փոխարժեքի), ֆինանսավորել Բաղրամյան համայնքի բյուջեից։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |