Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի բ) ենթակետով և 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 15-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-15052025-04-0195 և հաշվի առնելով Տիգրան Գերասիմի Գրիգորյանի դիմումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Մ․ Մաշտոցի փողոց 2/7 հասցեում գտնվող Տիգրան Գերասիմի Գրիգորյանին /ծնված 05/01/1971 թ․/, սեփականության իրավունքով պատկանող 0,2125 հա / կադաստրային ծածկագիր 04-096-0004-0029/ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում կառուցված 148 քմ ջերմոցը համարել որպես տնտեսական շինություն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|