Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Համբարձում Ժորժիկի Եսոյանի 2025 թվականի մայիսի 12-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Բաղրամյան Սարի թաղ 1 փողոց, թիվ 24 հասցեում գտնվող Համբարձում Ժորժիկի Եսոյանի, Մերուժան Համբարձումի Եսոյանի, Արմեն Համբարձումի Եսոյանի և Աննա Հարությունի Եսոյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 04-029-0001-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 28,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով, օժանդակ շինություւները 94,54 քառակուսի մետր արտաքին մակերեսով, պարիսպ 18,74 քառակուսի մետր։ Համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձ Գևորգ Մյասնիկի Թորոսյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024PYEA2V:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քառակուսի մետրի համար կազմում է 874.0 (Ութ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ, օժանդակ շինությունների և պարիսպի համար կազմում է 524,4 (Հինգ հարյուր քսանչորս դրամ չորս լումա)։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 85000 (Ութսունհինգ հազար) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|