Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Ավագ Ղուկասյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի, Քարակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող, Ավագ Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /կադաստրային ծածկագիր 04-096-0044-0007/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Քարակերտ, Վ․Անանյան փողոց, 16 հողամաս>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: