Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Սևակ Ռոբերտի Օխանյանի 2024 թվականի ապրիլի 10-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Սևակ Ռոբերտի Օխանյանին տալ շինարարության թույլտվություն ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Արտամետ բնակավայրի 3-րդ տեղամաս 5 հաղամաս /կադաստրային ծածկագիր 04-022-0115-0025/ հասցեում սառնարանային պահպանության և գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների և պոմպակայանի կառուցման համար։
2.Սևակ Ռոբերտի Օխանյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
3.Սևակ Ռոբերտի Օխանյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 40000 (քառասուն հազար ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: