Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Սևակ Ռոբերտի Օխանյանի 2024 թվականի ապրիլի 10-ի դիմումը.

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Քաղաքացի Սևակ Ռոբերտի Օխանյանին տալ շինարարության թույլտվություն ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Արտամետ բնակավայրի 3-րդ տեղամաս 5 հաղամաս /կադաստրային ծածկագիր  04-022-0115-0025/ հասցեում սառնարանային պահպանության և գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների և պոմպակայանի կառուցման համար։

2.Սևակ Ռոբերտի Օխանյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց  30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։

3.Սևակ Ռոբերտի Օխանյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան  համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 40000 (քառասուն հազար ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայարփի Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner