 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Բաղրամյան, (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 533-Ա
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԴԵԼՖՈՍ»ՍՊԸ-ի տնօրեն՝ Վահագն Մասիսի Հովսեփյանի 2024 թվականի հունիսի 20-ի հայտը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «ԴԵԼՖՈՍ»ՍՊԸ-ին՝ տնօրեն Վահագն Մասիսի Հովսեփյան, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - «ԴԵԼՖՈՍ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ Բաղրամյան համայնքի Լեռնագոգ հողամաս /կադաստրային ծածկագիր 04-045-0109-0121/ հասցեում ենթակայանի և արևային կայանի կառուցման համար:
- «ԴԵԼՖՈՍ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Վահագն Մասիսի Հովսեփյան, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Մ. ՀԱՐԹԵՆՅԱՆ
2024թվականի հունիսի 20
գ․ Բաղրամյան