Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Բաղրամյան, (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 529-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ  կետերի դրույթներով  և հիմք ընդունելով <<ՍԱՆ ՍՈԼԱՐ>>  Սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության տնօրեն՝  Կարեն  Հովհաննիսյանի  դիմումը. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում գտնվող <<ՍԱՆ ՍՈԼԱՐ>>  Սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի  /կադաստրային ծածկագրեր՝ 04-045-0109-0164 և 04-045-0109-0178/ միավորումից առաջացող անշարժ գույքին տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Լեռնագոգ, 2/3  հողամաս >> հասցեն:

2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն  որոշումն  ուժի մեջ  է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`       Մ. ՀԱՐԹԵՆՅԱՆ

 

2024թվականի հունիսի 20
գ․ Բաղրամյան